Վենեսուելա.«ՄԱԿ-ը պետք է դատապարտի ԱՄՆ ռազմական սպառնալիքը»
https://parstoday.ir/hy/news/world-i70842-Վենեսուելա._ՄԱԿ_ը_պետք_է_դատապարտի_ԱՄՆ_ռազմական_սպառնալիքը
Վենեսուելայի կառավարությունը ՄԱԿ-ից հստակ դիրքորոշում է պահանջել ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքի դեմ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Օգոստոս 27, 2017 12:52 Asia/Tehran
  • Վենեսուելա.«ՄԱԿ-ը պետք է դատապարտի  ԱՄՆ ռազմական սպառնալիքը»

Վենեսուելայի կառավարությունը ՄԱԿ-ից հստակ դիրքորոշում է պահանջել ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքի դեմ:

Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի նկատմամբ, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խորխե Արեասան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս Կարակասի դեմ հնչեցրած ռազմական սպառնալիքը:

Վենեսուելայի ԱԳ նախարարը նշել է.«ՄԱԿ-ը չի կարող լուռ մնալ և չդատապարտել այդ սպառնալիքը»:

Նշենք, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում վենեսուելական խնդրի ռազմական լուծման հնարավորությունը:  «Մենք շատ տարբերակներ ունենք Վենեսուելայի համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր ռազմական տարբերակը»․ ասել է նա:

ԱՄՆ-ն  Մադուրոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել «ժողովրդավարությունը խաթարելու»․ պատճառաբանությամբ։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները ցույց են տալիս  Լատինամերիկյան երկրների նկատմամբ Վաշինգտոնի իշխանությունների ատելությունը: