Ըմբշամարտում կարևոր փոփոխություններ են սպասվում
https://parstoday.ir/hy/news/world-i70902-Ըմբշամարտում_կարևոր_փոփոխություններ_են_սպասվում
Ըմբշամարտը, հատկապես հունահռոմեական ոճի, գործող ներկայիս կանոններով գրեթե ամբողջովին կորցրել է դիտարժանությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 28, 2017 12:00 Asia/Tehran
  • Ըմբշամարտում կարևոր փոփոխություններ են սպասվում

Ըմբշամարտը, հատկապես հունահռոմեական ոճի, գործող ներկայիս կանոններով գրեթե ամբողջովին կորցրել է դիտարժանությունը:

Համենայն դեպս, այս համոզմանն է մասնագետների ճնշող մեծամասնությունը: Փարիզում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին ընթանում էր UWW համաժողովը, որտեղ քննարկվել են մարզաձևում անհրաժեշտ մի շարք էական փոփոխությունների հետ առնչվող հարցեր:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, որը Փարիզում էր որպես մրցավար, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ներկայացրել է ակնկալվող փոփոխությունները.

«Նախնական տարբերակով 2018 թ. հունվարի 1-ից հունահռոմեական ըմբշամարտում վերականգնվելու է պարտեր դրությունը, բայց ոչ թե չորեքթաթ դիրքով, ինչպես նախկինում էր, այլ՝ պառկած: Իսկ մրցակիցն աշխատել սկսելու է կողքից, այլ ոչ թե թիկունքից:

Առաջին երկու րոպեներին միավոր չլինելու դեպքում նախատեսվում է պասիվ ըմբիշին նկատողություն և պարտեր դիրք, իսկ ակտիվ ըմբիշին՝ մեկ միավոր:

Երկրորդ մրցափուլում պասիվ մարզիկին կտրվի պարտեր դրություն, մրցակցին՝ մեկ միավոր: Բայց դա կլինի երկրորդ մրցափուլի ոչ թե վերջին րոպեին, այլ գոտեմարտի 4:30-րդ րոպեին:

Սրանք փոփոխությունների նախնական տարբերակներն են, որոնք ուժի մեջ մտնելու են եկող տարվա հունվարի 1-ից: Վերջնական հաստատված կանոնները UWW-ն ազգային ֆեդերացիաներին պետք է որ ուղարկի մինչև դեկտեմբեր:

Բոլոր ոճերում ավելանալու են քաշային կարգերը՝ ութից հասնելով տասի. ազատ ոճում 57-61-65-70-74-79-86-92-97-124, հունահռոմեականում՝ 55-60-63-67-73-77-82-87-97-130:

Եվ վերջինը. 2018 թվականին մրցումներն անցկացվելու են երկու օր կշեռքով. Առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար, երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով: Դա կշարունակվի մինչև 2018 թվականի վերջ: 2019 թվականից երկրորդ օրվա +2 կիլոգրամի առավելությունը կհանվի: Այսինքն, ըմբիշները երկու օրն էլ պետք է կշռեն սահմանված «մաքուր քաշի» սահմաններում», - աել է Ավետիք Վարդանյանը:

 Tert.am