Զեկույց. ԻԼԻՊ-ն օգտագործում է երեխաների «ուղեղների լվացման» նացիստական մարտավարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i7096-Զեկույց._ԻԼԻՊ_ն_օգտագործում_է_երեխաների_ուղեղների_լվացման_նացիստական_մարտավարությունը
ԻԼԻՊ-ը պատճենում է նացիստների հավաքագրման մարտավարությունը, որոնք «լվանում էին դեռահասների ուղեղները»՝ նպատակ ունենալով նրանց մարդասպաններ դարձնել: Ըստ dailymail.co.uk-ի, այս մասին ասված է բրիտանական հակաահաբեկչական կենտրոնի զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2016 06:40 Asia/Tehran
  • Զեկույց. ԻԼԻՊ-ն օգտագործում է երեխաների «ուղեղների լվացման» նացիստական մարտավարությունը

ԻԼԻՊ-ը պատճենում է նացիստների հավաքագրման մարտավարությունը, որոնք «լվանում էին դեռահասների ուղեղները»՝ նպատակ ունենալով նրանց մարդասպաններ դարձնել: Ըստ dailymail.co.uk-ի, այս մասին ասված է բրիտանական հակաահաբեկչական կենտրոնի զեկույցում:

Վերլուծելով, թե զինյալներն ինչպես են ուսուցնում պատանիներին, Quilliam հիմնադրամի փորձագետները հանգել են եզրակացության, որ ահաբեկչական խմբավորումը գիտակցաբար «ծննդյան պահից նրանց մխրճում է իր խեղաթյուրված գաղափարախոսության մեջ»: Ընդ որում, այդպիսի ռազմավարության վերջնական նպատակն «անհավատների դեմ մարտիկների ավելի կատարյալ ռասա» մեծացնելն է: Զեկույցում նշվում է, որ այդ տղաներն «ավելի լավ եւ դաժան մարտիկներ են, քանի որ նրանց բռնության են սովորեցնում վաղ տարիքից»:

Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, անչափահասների ներշնչման եւ մշակման մեթոդները հիշեցնում են «Հիտլերյուգենդ»-ում կիրառվող միջոցները: Զեկույցի համաձայն, դրա համար ակտիվորեն քարոզչական հնարքներ են կիրառվում. 2015 թվականի օգոստոսից 2016-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում ԻԼԻՊ-ը երեխաների մասնակցությամբ ավելի քան 250 քարոզչական հաղորդագրություն է թողարկել: Ահաբեկչական խմբավորումը նաեւ վաղ տարիքից երեխաներին դաժանություն է սովորեցնում՝ ստիպելով բռնել գլխատված զոհերի գլուխները կամ դրանցով ֆուտբոլ խաղալ: Վերջին վեց ամիսներին նաեւ դահիճի դերում հանդես եկող 12 երեխաների մասնակցությամբ տեսանյութեր են հրապարակվել:

Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունն իր հերթին հաղորդել է, որ ԻԼԻՊ-ի զինյալները 9-15 տարեկան շուրջ 900 երեխաների են առեւանգել: Նրանցից շատերը սովորում են զինյալների վերահսկողության տակ գտնվող դպրոցներում, որտեղ նրանց «Արեւմուտքում սրբազան պատերազմի» համար անհրաժեշտ ունակություններ են դասավանդում:

Զեկույցի հեղինակների Ռոմեո Դալերի խոսքով, «ԻԼԻՊ-ում կյանքն ամենածանր իրավիճակն է երեխաների համար»:

«Իսլամական պետության երեխաները» անվանումով փաստաթուղթը հավանության է արժանացել ՄԱԿ-ի կողմից եւ չորեքշաբթի կհրապարակվի բրիտանական խորհրդարանում: