Մոգերինի. ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է
https://parstoday.ir/hy/news/world-i70960-Մոգերինի._ՀԳՀԾ_ն_միջազգային_համաձայնություն_է
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Բազմիցս կրկնել ենք, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և այն տպավորությունն ունենք, որ առաջիկա ամիսներին պիտի կրկնենք այս հարցը, քանի որ դա առնչվում է միջազգային անվտանգությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2017 03:09 Asia/Tehran
  • Մոգերինի. ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Բազմիցս կրկնել ենք, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և այն տպավորությունն ունենք, որ առաջիկա ամիսներին պիտի կրկնենք այս հարցը, քանի որ դա առնչվում է միջազգային անվտանգությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը ամառային արձակուրդներից հետո Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների 2017 թվականի համաժողովի բացման հանդիսության ժամանակ կողմնակի կերպով պատասխանելով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիին, ասաց. «Իրանի հետ միջուկային համաձայնությունն արտաքին քաղաքականության ոլորտում ԵՄ-ի որդեգրած ճիշտ գործընթացի արտահայտիչն է»:

«ՀԳՀԾ-ն երկու երկրի միջև կայացած համաձայնություն չէ և մենք դա  բազմիցս նշել ենք: Այնպիսի տպավորությունն ունեմ, որ ելնելով դրա կարևորությունից, առաջիկա ամիսներին պարտավոր ենք լինելու դա հաճախ կրկնել»,-հայտարարել է Մոգերինին:

Նա հավելել է. «Այսօր՝ երկու տարի անց, ԱԷՄԳ-ն ու նաև համատեղ հանձնաժողովը հաստատել են ՀԳՀԾ-ի հանդեպ հավատարմությունը և մենք առաջիկա ամիսների ընթացքում ուր էլ որ լինենք, պիտի դա կրկնենք, քանի որ դա չափազանց կարևոր է միջազգային անվտանգության համար»:

Նա ի դեպ, գոտեպնդիչ և ՀԳՀԾ-ի հաջողության երաշխիքը համարեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու վերջին արտահայտությունն այն մասին, թե ԻԻՀ-ն լիարժեքորեն հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ի հանդեպ իր ստանձնած պարտավորությունների գործադրմանը: