Լավրովը կարևորել է սիրիական ճգնաժամի կարգավորման գործում Աստանայի գործընթացի դերակատարությունը
ՌԴ ԱԳ նախարարն ասել է .«Սիրիայում ապաէսկալացիոն գոտիներ ստեղծելու մասին Աստանայի նիստի համաձայնությունն ընդգրկում է այդ երկրի հրապարակային իրադարձությունների վերահսկման լավագույն հնարավորությունները»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ երեքշաբթի օրն Աբուդաբիում Էմիրությունների ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Սերգեյ Լավրովն ասել է.«Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Սիրիայում ապաէսկալացիոն գոտիներ ստեղծելու մասին Աստանայի նիստի համաձայնության օրակարգին»:
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականի մայիսին ՝ Աստանայի բանակցությունների 4-րդ փուլում ստորագրել են Սիրիայի Իդլիբում,, Հոմսում, Դամասկոսի արևելյան Ղութայում, Դարաայում և Ղանիթրայում, լարվածությունից զերծ չորս գոտիներ ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր:
ԱՄԷ-ի ԱԳ նախարար Աբդոլլահ Բին Զայեդ Ալե-Նահյանն ասել է .«Հանդիպմանը քննարկվել են Էմիրություններին և Ռուսաստանին հուզող քաղաքական, տնտեսական, ռազմական , անվտանգության ու մշակութային ոլորտների համագործակցության հետ կապված հարցեր»: