Փոխհրաձգություն Ավստրալիայի գործարաններից մեկում. մեկ զոհ, վիրավորներ, հնարավոր է նաև՝ պատանդներ
(last modified Mon, 07 Mar 2016 07:05:45 GMT )
Մարտ 07, 2016 10:35 Asia/Tehran
  • Փոխհրաձգություն Ավստրալիայի գործարաններից մեկում. մեկ զոհ, վիրավորներ, հնարավոր է նաև՝ պատանդներ

Անհայտ անձինք փոխհրաձգություն են կազմակերպել ավստրալական Սիդնեյ քաղաքում, մեկ մարդ զոհվել է, երկու հոգի՝ վիրավորվել, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով երկուշաբթի առավոտյան: Փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին դեռ չի հաղորդվում:

«Բանակցողները և օպերատիվ արձագանքման խումբը դեպքի վայրում են և փորձում են մտնել շենք»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ գործարանում կարող են նաև պահել պատանդների:

Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել միջադեպի պատճառը: Ոստիկանական գործողությունը շարունակվում է: