Փոխհրաձգություն Ավստրալիայի գործարաններից մեկում. մեկ զոհ, վիրավորներ, հնարավոր է նաև՝ պատանդներ
https://parstoday.ir/hy/news/world-i7102-Փոխհրաձգություն_Ավստրալիայի_գործարաններից_մեկում._մեկ_զոհ_վիրավորներ_հնարավոր_է_նաև_պատանդներ
Անհայտ անձինք փոխհրաձգություն են կազմակերպել ավստրալական Սիդնեյ քաղաքում, մեկ մարդ զոհվել է, երկու հոգի՝ վիրավորվել, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 07, 2016 10:35 Asia/Tehran
  • Փոխհրաձգություն Ավստրալիայի գործարաններից մեկում. մեկ զոհ, վիրավորներ, հնարավոր է նաև՝ պատանդներ

Անհայտ անձինք փոխհրաձգություն են կազմակերպել ավստրալական Սիդնեյ քաղաքում, մեկ մարդ զոհվել է, երկու հոգի՝ վիրավորվել, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով երկուշաբթի առավոտյան: Փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին դեռ չի հաղորդվում:

«Բանակցողները և օպերատիվ արձագանքման խումբը դեպքի վայրում են և փորձում են մտնել շենք»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ գործարանում կարող են նաև պահել պատանդների:

Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել միջադեպի պատճառը: Ոստիկանական գործողությունը շարունակվում է: