Պենտագոն. Հյուսիսային Կորեայի փորձարկած հրթիռը միջին հեռահարության է եղել
https://parstoday.ir/hy/news/world-i71034-Պենտագոն._Հյուսիսային_Կորեայի_փորձարկած_հրթիռը_միջին_հեռահարության_է_եղել
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) մի հաղորդագրություն հրապարակելով, գնահատել է Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումը և հայտարարել, որ արձակված հրթիռը միջին հեռահարության է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2017 03:01 Asia/Tehran
  • Պենտագոն. Հյուսիսային Կորեայի փորձարկած հրթիռը միջին հեռահարության է եղել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) մի հաղորդագրություն հրապարակելով, գնահատել է Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումը և հայտարարել, որ արձակված հրթիռը միջին հեռահարության է եղել:

Ճապոնիան երեքշաբթի վաղ առավոտյան տեղեկացրեց Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանի մերձակա մի տարածքից հրթիռի արձակման մասին:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ Պենտագոնը մոնիտորինգի է ենթարկել Հյուսիսային Կորեայի հրթիռային վերջին փորձարկումը և նախնական գնահատումները վկայում են, որ այդ հրթիռը միջին հեռահարության է եղել և արձակվել է «Սոնան» ավիաբազայից:

Պենտագոնը հայտարարել է, որ հրթիռը նախքան Խաղաղական օվկիանոսի ջրերում ընկնելն անցել է Ճապոնիայի օդային տարածքից:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ փորձարկված հրթիռը որևէ սպառնալիք չի ներկայացնում Հյուսիսային Ամերիկայի և Գուամում գտնվող ամերիկյան զորակայանների համար, հավելելով, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Փխենյանի քայլերին:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով Փխենյանից հրթիռի արձակմանը, Հյուսիսային Կորեային նախազգուշացրել էր, որ բոլոր այլընտրանքները մնում են սեղանի վրա: