Ստամբուլում ձերբակալվել են «ԻԼԻՊ» անդամներ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել
Օգոստոս 30, 2017 09:58 Asia/Tehran
Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ խմբերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների հայտնաբերման ուղղությամբ նախօրեին 2 օպերացիա են իրականացրել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են 6 օտարերկյա քաղաքացիներ, որոնք կասկածվում են «ԻՊ»-ի անդամ լինելու մեջ:
Ըստ աղբյուրի՝ վերջիններս պատրաստվում էին Թուրքիայում ահաբեկչական հարձակում իրականացնել:
Վերոնշյալ անձանց բնակության վայրերում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ապացույցներ՝ առ այն, որ վերջիններս հանդիսանում են «ԻՊ» անդամ:
Panorama.am
Պիտակ