Մյանմայում հրդեհել են ռոհինգյա մուսուլմանների գյուղերը
https://parstoday.ir/hy/news/world-i71078-Մյանմայում_հրդեհել_են_ռոհինգյա_մուսուլմանների_գյուղերը
Ծայրահեղական բուդդիստներն ու զինվորականները հարձակվել են Մյանմայի Ռախին նահանգի վրա և հրդեհել են մուսուլմանաբնակ գյուղերը: Այդ վայրագություններին զուգահեռ շարունակվում է տեղահանված մարդկանց փախուստը դեպի Բանգլադեշի սահմանամերձ շրջաններ: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
(last modified 2025-09-27T13:50:11+00:00 )
Օգոստոս 30, 2017 18:52 Asia/Tehran
  • Մյանմայում հրդեհել են ռոհինգյա մուսուլմանների գյուղերը

Ծայրահեղական բուդդիստներն ու զինվորականները հարձակվել են Մյանմայի Ռախին նահանգի վրա և հրդեհել են մուսուլմանաբնակ գյուղերը: Այդ վայրագություններին զուգահեռ շարունակվում է տեղահանված մարդկանց փախուստը դեպի Բանգլադեշի սահմանամերձ շրջաններ: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:

Ականատեսների փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Մյանմայի բանակայինները բռնություն գործադրելով ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ , հրդեհել են Ռախին նահանգի երեք գյուղ:

Վերջերս Մյանմայի մուսուլմանների դեմ բռնությունները սաստկացել են: Այդ բռնությունների հետևանքով առ այսօր զոհվել է 110 մարդ և հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:

Ռոհինգյա փախստականները հավաքվել են Բանգլադեշի հետ սահմանային զրո կետում: Ռախին նահանգում գտնվող գյուղերում բնակիչները շարունակում են լքել իրենց տները:

Ռոհինգյա գյուղացիներն իրենց կյանքը փրկելու համար են լքում այդ տարածքը: