Ամերիկացի սենատորը ՀԳՀԾ-ի կապակցությամբ նախազգուշացրել է Թրամփին
https://parstoday.ir/hy/news/world-i71105-Ամերիկացի_սենատորը_ՀԳՀԾ_ի_կապակցությամբ_նախազգուշացրել_է_Թրամփին
Ամերիկացի դեմոկրատական սենատորը, ՀԳՀԾ-ի վերաբերյալ որդեգրած սխալ քաղաքականությունների հարցով նախազգուշացրել է Թրամփին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 31, 2017 07:14 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորը ՀԳՀԾ-ի կապակցությամբ նախազգուշացրել է Թրամփին

Ամերիկացի դեմոկրատական սենատորը, ՀԳՀԾ-ի վերաբերյալ որդեգրած սխալ քաղաքականությունների հարցով նախազգուշացրել է Թրամփին:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ամերիկացի դեմոկրատական սենատոր Բրենի Սանդերսն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ի կետերին, սակայն Թամփը պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա այս միջազգային համաձայնությունից»:

Վկայակոչելով ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնյաներին՝ Սանդերսը հայտնել է այն մասին, որ Թրամփը  Իրանի դեմ ՀԳՀԾ-ի խախտման մասին կեղծ փաստեր հավաքելու հարցում ճնշում է անվտանգության կառույցնեիրին:

Թրամփը ԱՄՆ-ի անվտանգության կառույցնեին ճնշում է այն հարցում, որպեսզի վերջիններիս կողմից ներկայացվեն փաստեր, որոնք ցույց կտան, որ Իրանը չի գործադրել «5+1» երկրների հետ միջուկային համաձայնության կետերը:

ՄԱԳԱՏԷ-ի ու ՄԱԿ-ի կողմից ներկայացված զեկույցները պարզում են, որ ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը գործադրել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավուրությունները: