Իզմիրի մոտակայքում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/world-i71108-Իզմիրի_մոտակայքում_պայթյուն_է_որոտացել_կան_վիրավորներ
Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում պայթյուն է որոտացել, ծանր վիրավորվել է 8 մարդ, հայտնում է CNN Turk-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2017 07:49 Asia/Tehran
  • Իզմիրի մոտակայքում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում պայթյուն է որոտացել, ծանր վիրավորվել է 8 մարդ, հայտնում է CNN Turk-ը:

Այդըն - Իզմիր ավտոճանապարհին գտնվող աղբարկղի մեջ գործի դրված պայթուցիկ սարքը պայթեցվել է մարդատար ավտոբուսի՝ մայրուղով ընթանալու ժամանակ:

Նշվում է, որ ավտոբուսը բանտարկյալների էր տեղափոխում:

Պայթյունի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 8 մարդ, նրանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում:

tert.am