Իզմիրի մոտակայքում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ
Օգոստոս 31, 2017 07:49 Asia/Tehran
Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում պայթյուն է որոտացել, ծանր վիրավորվել է 8 մարդ, հայտնում է CNN Turk-ը:
Այդըն - Իզմիր ավտոճանապարհին գտնվող աղբարկղի մեջ գործի դրված պայթուցիկ սարքը պայթեցվել է մարդատար ավտոբուսի՝ մայրուղով ընթանալու ժամանակ:
Նշվում է, որ ավտոբուսը բանտարկյալների էր տեղափոխում:
Պայթյունի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 8 մարդ, նրանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում:
tert.am
Պիտակ