Պուտինի կարծիքով՝ ԿԺԴՀ-ի վրա ճնշումը փակուղի Է տանում
https://parstoday.ir/hy/news/world-i71147-Պուտինի_կարծիքով_ԿԺԴՀ_ի_վրա_ճնշումը_փակուղի_Է_տանում
Կորեական թերակղզու իրադրությունը հարկավոր Է կարգավորել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների առաջադրման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 07:21 Asia/Tehran
  • Պուտինի կարծիքով՝ ԿԺԴՀ-ի վրա ճնշումը փակուղի Է տանում

Կորեական թերակղզու իրադրությունը հարկավոր Է կարգավորել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների առաջադրման:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, գրել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր «BRICS. դեպի ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ» հոդվածում, որը զետեղված Է Կրեմլի կայքում: «Վերջին ժամանակներս Կորեական թերակղզում իրադրությունը սրվել Է եւ հավասարակշռությունը պահպանում Է ընդգրկուն հակամարտության եզրին: Ռուսաստանի կարծիքով՝ այն հաշվարկը, թե ԿԺԴՀ-­ի հրթիռամիջուկային ծրագրերը կարելի Է կանգնեցնել բացառապես Փենյանի վրա ճնշում գործադրելով, թյուր Է եւ անհեռանկարային»,­ նշել Է Պուտինը BRICS-­ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա Չինաստանում: «Սադրանքները, ճնշումը, ռազմաշունչ եւ վիրավորական հռետորաբանությունը ոչ մի տեղ չտանող ուղի են»,­ հավելել Է Պուտինը:

Armenpress.am