Էրդողանը քննադատել է իր թիկնապահների դեմ ԱՄՆ դատարանի վճիռը
Թուրքիայի նախագահը քննադատել է իր թիկնապահների ձերբալալության մասին ԱՄՆ դատարանի վճիռը:
Ռոյտերսի հաղորդմամբ, ուրբաթ օրը Անկարայումկայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Վաշինգտոնում Անկարայի կառավարության դեմ ցուցարարների և Էրդողանի թիկնապահների միջև տեղի ունեցած ընդհարումների հարցով ԱՄՆ դատարանի կողմից թուրք թիկնապահների դեմ արձակված վճիռը խայտառակություն է համարել:
Էրդողանը հավելել է.«Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ անվտանգության ուժերը չեն կարողացել ապահովել իմ անվտանգությունը»:
Անցած մայիս ամսին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, նրա մի քանի թիկնապահներն ընդհարվեցին Թուրքիայի դեսպանի բնակավայրի դիմաց համախմբված ու Էրդողանի դեմ կարգախոսներ վանկարկող ցուցարարների հետ:
Այդ դեպքից հետո ԱՄՆ դատարանը Էրդողանի թիկնապահներից 15 հոգու և թուրք պատվիրակության 4 անձի դեմ մեղադրանք է ներկայացրել: