Էրդողանը քննադատել է իր թիկնապահների դեմ ԱՄՆ դատարանի վճիռը
https://parstoday.ir/hy/news/world-i71155-Էրդողանը_քննադատել_է_իր_թիկնապահների_դեմ_ԱՄՆ_դատարանի_վճիռը
Թուրքիայի նախագահը քննադատել է իր թիկնապահների ձերբալալության մասին ԱՄՆ դատարանի վճիռը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 13:21 Asia/Tehran
  • Էրդողանը քննադատել է իր թիկնապահների դեմ ԱՄՆ դատարանի վճիռը

Թուրքիայի նախագահը քննադատել է իր թիկնապահների ձերբալալության մասին ԱՄՆ դատարանի վճիռը:

Ռոյտերսի հաղորդմամբ, ուրբաթ օրը Անկարայումկայացած մամուլի ասուլիսում  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Վաշինգտոնում Անկարայի կառավարության դեմ ցուցարարների և Էրդողանի թիկնապահների միջև տեղի ունեցած ընդհարումների հարցով ԱՄՆ դատարանի կողմից թուրք թիկնապահների դեմ արձակված վճիռը խայտառակություն է համարել:

Էրդողանը հավելել է.«Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ անվտանգության ուժերը չեն կարողացել ապահովել իմ անվտանգությունը»:

Անցած մայիս ամսին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, նրա մի քանի թիկնապահներն ընդհարվեցին Թուրքիայի դեսպանի բնակավայրի դիմաց համախմբված ու Էրդողանի դեմ կարգախոսներ վանկարկող ցուցարարների հետ:

Այդ դեպքից հետո ԱՄՆ դատարանը Էրդողանի թիկնապահներից 15 հոգու և թուրք պատվիրակության 4 անձի դեմ մեղադրանք է ներկայացրել: