Ամերիկացի զորայինները ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելու համար Վրաստան են ժամանել
Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու համար, այդ երկիր են ժամանել ԱՄՆ ծովային հետևակի ծառայողները:
Բաքվից ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը հաղորդել է, որ զորավարժություն, որհ կազ.ակերպվել է Վրաստանհ ՊՆ կողմից, ԱՄՆ-ի ծովային հետևակային ուժերի համագործակցությամբ, անցկացվելու է շտաբային ու դաշտային երկու փուլերում, որին իրենց մասնակցությունն են բերելու Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Հայաստանի զորայինները:
ՆԱՏՕ-ի զորավարժությունը սեպտեմբերի 3-ից 11-ը տեղի կունենա Վրաստանի Ախալցխայի Օրֆոլո զինավարժարանում:
ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ գործողությունների համար պատրաստությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ Վրաստանի ռազմական գործակցության ընդլայնումն այս զորավարժության նպատակներից են հայտարարվել: