Գերմանիայում կան «Ալ-Նոսրա» ճակատի 60 ահաբեկիչներ
https://parstoday.ir/hy/news/world-i71205-Գերմանիայում_կան_Ալ_Նոսրա_ճակատի_60_ահաբեկիչներ
Գերմանական լրատվամիջոցները տեղեկացրել է այդ երկրում «Ալ-Նոսրա» ճակատի 60 ահաբեկիչների ներկայության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 15:22 Asia/Tehran
  • Գերմանիայում կան «Ալ-Նոսրա» ճակատի 60 ահաբեկիչներ

Գերմանական լրատվամիջոցները տեղեկացրել է այդ երկրում «Ալ-Նոսրա» ճակատի 60 ահաբեկիչների ներկայության մասին:

«Շպիգել» գերմանական պարբերականը շաբաթ օրը, հղում անելով երկրի անվտանգության աշխատակիցներին, գրել է.«Ալ-Նոսրա ճակատի մի խումբ ահաբեկիչներ փախստականների անվան ներքո այդ երկիր են մտել»:

Վերջիններս սկզբում պայքարում էին Սիրիայի ազատ բանակի կազմում, իսկ ավելի ուշ «Ալ-նոսրա» ճակատին են միացել ՝ մասնակցելով Սիրիայի խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններին:

Ըստ աղբյուրի, գերմանացի պետայրերը հետաքննում են խմբի 25 անդամներին: Հավանաբար ևս 30 այլ ահաբեկիչներ կան Գերմանիայում:

Գերմանիայի պետայրերին մտահոգում է երկրում ահաբեկիչների ներկայությունը և դա այն դեպքում, երբ ահաբեկչական խմբավորումները ստեղծվել են Սիրիայի կառավարության ընդդիմադիրների և արևմտյան երկրների ֆինանսական ու ռազմական օգնությունների արդյունքում: