Հյուսիսային Կորեան ջրածնային նոր ռումբ է արտադրել
https://parstoday.ir/hy/news/world-i71214-Հյուսիսային_Կորեան_ջրածնային_նոր_ռումբ_է_արտադրել
Հյուսիսային Կորեան կիրակի վաղ առավոտյան հայտարարել է, որ ոչնչացման չափազանց հզոր ուժով ջրածնային ռումբ է արտադրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2017 00:08 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ջրածնային նոր ռումբ է արտադրել

Հյուսիսային Կորեան կիրակի վաղ առավոտյան հայտարարել է, որ ոչնչացման չափազանց հզոր ուժով ջրածնային ռումբ է արտադրել:

Հյուսիսային Կորեայի լրատվական պաշտոնական գործակալության հաղորդման համաձայն՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հետևել է միջմայրցամաքային հրթիռի վրա այդ ռումբի տեղադրման ընթացքին:

Համաձայն այս հաղորդման՝ ռումբը կշռում է մի քանի հարյուր տոննա և կարող է բարձրության վրա պայթել:

Հյուսիսային Կորեան անցած երեքշաբթի օրը փորձարկել էր բալիստիկ հրթիռ:

Հրթիռն անցնելով Ճապոնիայի երկնքից, վայր էր ընկել Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ Ճապոնիայի Հոկայդո կղզու մերձակայքում: