ԱՄՆ ՌՕՈւ պաշտոնանկ ինժեները գիրք է գրել այլմոլորակայինների համար բանտերի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i71265-ԱՄՆ_ՌՕՈւ_պաշտոնանկ_ինժեները_գիրք_է_գրել_այլմոլորակայինների_համար_բանտերի_մասին
ԱՄՆ ՌՕՈՒ պաշտոնանկ ինժեները գրել է գիրք, որում վստահեցնում է, որ գոյություն ունեն այլմոլորակայինների համար գաղտնի բանտեր, հայտնում է The Sun պարբերականը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 04, 2017 05:40 Asia/Tehran
  • ԱՄՆ ՌՕՈւ պաշտոնանկ ինժեները գիրք է գրել այլմոլորակայինների համար բանտերի մասին

ԱՄՆ ՌՕՈՒ պաշտոնանկ ինժեները գրել է գիրք, որում վստահեցնում է, որ գոյություն ունեն այլմոլորակայինների համար գաղտնի բանտեր, հայտնում է The Sun պարբերականը։

Ռայմոնդ Ժիմանսկին, որը զինված ուժերում ծառայել է 39 տարի, վստահեցնում է, որ այլմոլորակայինները, ովքեր ողջ են մնացել 1947-ին ամերիկյան Ռոզուելում թռչող ափսեի վթարից հետո, տեղափոխվել են Օհայո նահանգում ավիաբազայի մոտ գտնվող գաղտնի բանտ։

Ժիմանսկին սեփական աչքերով չի տեսել որեւէ բան, որը կմատներ կյանքի այլմորակային ձեւերի գոյության հետքերը, բայց հայտնում է, որ հանդիպել է մարդկանց հետ, որոնք ասես ինչ- որ բան էին թաքցնում ։ Բացի դրանից, գրքի հեղինակը նշում է, որ ինքը բազմիցս լսել է խոսակցություններ, որոնք հաստատում են իր տեսությունը, ինչն էլ հենց դրդել է նրան գիրք գրել։

news.am