Ադրբեջանը հայց է ներկայացրել «France 2» հեռուստաալիքի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i71285-Ադրբեջանը_հայց_է_ներկայացրել_france_2_հեռուստաալիքի_դեմ
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել «France 2» պետական հեռուստաալիքի դեմ, այդ երկիրը «բռնապետություն» անվանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2017 13:48 Asia/Tehran
  • Ադրբեջանը  հայց է ներկայացրել «France 2» հեռուստաալիքի դեմ

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել «France 2» պետական հեռուստաալիքի դեմ, այդ երկիրը «բռնապետություն» անվանելու համար:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Ադրբեջանը երկուշաբթի օրը հայց է ներկայացրել France 2 հեռուստաալիքի ու նրա լրագրողի դեմ, որոնք Ադրբեջանն անվանել են  բռնապետություն: 

2015 թվականի սեպտեմբերին «France 2» հեռուստաալիքը մի հաղորդում է հեռարձակել, որում լրագրող Էլիզ Լյուսեն հաղորդման հենց սկզբից Ադրբեջանը ներկայացրել  է, որպես ամենադաժան բռնապետություններից մեկն աշխարհում:

«France 2»  հեռուստաալիքը  հիմնադրվել է 1963 թվականի դեկտեմբերին: Այն համարվում է Ֆրանսիայի ազգային հեռուստատեսության ցանցի (France Télévisions Ֆրանսիայի   հեռուստատեսություն)  խոշորագույն ալիքը: Դա այն դեպքում երբ Ադրբեջանը  հասարակական կազմակերպությունների կողմից հաճախ մեղադրվում է մարդու իրավունքները խախտելու մեջ: