Ռուսաստանում մեկնարկել է «Միջուկային վահան» զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i71290-Ռուսաստանում_մեկնարկել_է_Միջուկային_վահան_զորավարժությունը
Ռուսաստանի «Միջուկային վահան» անվանումով բալիստիկ հրթիռների համակարգերի զորավարժությունը մեկնարկել է այդ երկրի 20 շրջաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2017 14:21 Asia/Tehran
  • Ռուսաստանում մեկնարկել է «Միջուկային վահան» զորավարժությունը

Ռուսաստանի «Միջուկային վահան» անվանումով բալիստիկ հրթիռների համակարգերի զորավարժությունը մեկնարկել է այդ երկրի 20 շրջաններում:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, զորավարժության շրջանակում այսօրվանից ողջ Ռուսաստանը վերազինվելու է ռուսական նոր սերնդի «Յարս», «Տոպոլ-Մ»  հրթիռային համակարգերով:

Ըստ հաղորդման՝  ռազմավարական նշանակության այդ հրթիռային համակարգերը ռուսական միջամայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր սերնդից են, որոնց հեռահարությունը հասնում է 11 հազար կիլոմետրի:

Այդ հրթիռային  համակարգերի տեղակայման նպատակը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից ՌԴ-ի դեմ հավանական գրոհին դիմակայելու պատրաստվածությունն է հայտարարվել: 

ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին տարիների ընթացքում  արևելյան Եվրոպայում ՌԴ-ի հետ սահմանին իր ռազմական կարողությունն մեծացրել է,ինչին արձագանքել է Մոսկվան: