Մոգերինին ու Ամանոն քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը
https://parstoday.ir/hy/news/world-i71302-Մոգերինին_ու_Ամանոն_քննարկել_են_ՀԳՀԾ_ի_գործադրման_ընթացքը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 02:59 Asia/Tehran
  • Մոգերինին ու Ամանոն քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սլովենիայում «Բլեդ ռազմավարական ֆորում» (Bled Strategic Forum) կոչվող համաժողովին առընթեր Մոգերինիի և  Ամանոյի հանդիպումը կայացել է այն պայմաններում, երբ ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի մասին գործակալության սեզոնային զեկույցը հրապարակվեց մի քանի օր առաջ:

ԱԷՄԳ-ն անցած հինգշաբթի օրն իր սեզոնային 8-րդ զեկույցում կրկին հաստատեց, որ Իրանը հավատարիմ է եղել միջուկային համաձայնությամբ ստանձնած բոլոր պարտավորություններին:

ՄԱԿ-ն ու ԱԽ-ն ավելի վաղ հաստատել էին, որ ԻԻՀ-ն իրագործել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները: