Սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում կբացվի ՄԱԿ ԳՎ 72-րդ նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i71307-Սեպտեմբերի_12_ին_Նյու_Յորքում_կբացվի_ՄԱԿ_ԳՎ_72_րդ_նստաշրջանը
Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ բնակարանում սեպտեմբերի 12-ին կբացվի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը, որի նախագահն է ընտրվել Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը, հայտնում է ՄԱԿ ռադիոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 05:19 Asia/Tehran
  • Սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում կբացվի ՄԱԿ ԳՎ 72-րդ նստաշրջանը

Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ բնակարանում սեպտեմբերի 12-ին կբացվի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը, որի նախագահն է ընտրվել Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը, հայտնում է ՄԱԿ ռադիոն։

Ամենամյա ընդհանուր բանավեճերը կսկսվեն սեպտեմբերի 19-ին ու կշարունակվեն մինչեւ 25-ը։ Դրանց կմասնակցեն ՄԱԿ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները, նախարարները ու այլ ներկայացուցիչներ։ Վաղեմի ավանդույթի համաձայն՝ Գլխավոր վեհաժողովի ընդհանուր բանավեճերում առաջինը ելույթ կունենան Բրազիլիան ու ԱՄՆ-ն ։

Քանի որ այդ օրերին շտաբ բնակարանում մեծ քանակությամբ համաշխարհային առաջնորդներ են ներկա գտնվում, ՄԱԿ-ում կազմակերպվում են մի շարք կարեւոր միջոցառումներ, իսկ պետություններն էլ, օգտվելով նման հնարավորությունից, երկկողմանի հանդիպումներ են կազմակերպում

News.am