ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը պահանջել է հետաքննություններ անցկացնել Եմենում
https://parstoday.ir/hy/news/world-i71323-ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_խորհուրդը_պահանջել_է_հետաքննություններ_անցկացնել_Եմենում
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուդը կարևորել է այդ կազմակերպության կողմից Եմենի պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին հետաքննություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 13:29 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը պահանջել է հետաքննություններ անցկացնել Եմենում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուդը կարևորել է այդ կազմակերպության կողմից Եմենի պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին հետաքննություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել է.«ՄԱԿ-ը պետք է իր վրա վերցնի Եմենի պատերազմում տեղի ունեցած մարդու իրավունքների մասին հետաքննությունների անցկացման պատասխանատվությունը, քանի որ այդ երկրի հրաժարված կառավարությունը այդ գործի իրագործման ցանկություն և կարողություն չունի»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հաղորդագրության մեջ այդ խորհրդի անդամներին կոչ է արվել անտարբեր չանցնել Ալե Սաուդի ռեժիմի կողմից Եմենի ժողովրդի դեմ իրականացվող անմարդկային քայլերի կողքից:

Նախատեսված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2017թ. սոպտեմբերին նիստ գումարի:

Եմենի մարդու իրավունքների նախարարության հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայի ավիահարձակումների հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր եմենցիներ այդ թվում կանայք ու երեխաներ: