Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ¬ի նախագահը Մոսկվայում հանդիպում կունենան
https://parstoday.ir/hy/news/world-i71366-Վլադիմիր_Պուտինը_և_ՖԻՖԱ_ի_նախագահը_Մոսկվայում_հանդիպում_կունենան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 9¬ին Մոսկվայում հանդիպում կունենա ՖԻՖԱ¬ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 05:46 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ¬ի նախագահը Մոսկվայում հանդիպում կունենան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 9¬ին Մոսկվայում հանդիպում կունենա ՖԻՖԱ¬ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, վկայակոչելով ՏԱՍՍ­-ը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Սեպտեմբերի 9­ին Մոսկվայում տեղի կունենա 2018թ. Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության արշավի մեկնարկի տոնական արարողությունը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ինֆանտինոն նույնպես ներկա է լինելու Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայանալիք միջոցառմանը: «Որքան գիտեմ, Ինֆանտինոն այդ օրը մարզադաշտում է լինելու, ուստի նրանք անպայման կհանդիպեն»,­ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Armenpress.am