Պուտին.«Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման միակ լուծումը ՝ դիվանագիտությունն է»
https://parstoday.ir/hy/news/world-i71393-Պուտին._Կորեական_թերակղզու_ճգնաժամի_կարգավորման_միակ_լուծումը_դիվանագիտությունն_է
ՌԴ նախագահի համոզմամբ, կորեական թերակղզու ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել միմիայն դիվանագիտական ճանապարհով ու բանակցության միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 12:54 Asia/Tehran
  • Պուտին.«Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման միակ լուծումը ՝ դիվանագիտությունն է»

ՌԴ նախագահի համոզմամբ, կորեական թերակղզու ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել միմիայն դիվանագիտական ճանապարհով ու բանակցության միջոցով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայում Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե Ինի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման միակ լուծումը ՝ դիվանագիտությունն է»: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը:

Հանդիպմանը կողմերը հանդես են եկել կորեական թերակղզում միջուկային զինաթափման պահանջով:

Հարավային Կորեայի նախագահն ասել է.«Սեուլը և Մոսկվան պետք է համագործակցեն ճգնաժամի կարգավորման հարցում»: Մունը նաև պահանջել է Հյուսիսային Կորեային թույլ չտալ միջուկային զենք ունենալ:

Մոսկվան և Սեուլն այն դեպքում են կարևորում կորեական թերակղզում միջուկային զինաթափումը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ստորագրել էՃապոնիային և Հարավային Կորեային գերարդիական սպառազինություն  վաճառելու արտոնագիրը: