Մակրոն. Թուրքիան հեռացրել է Եվրամիությունից եւ կկրի դրա հետեւանքները
https://parstoday.ir/hy/news/world-i71495-Մակրոն._Թուրքիան_հեռացրել_է_Եվրամիությունից_եւ_կկրի_դրա_հետեւանքները
Թուրքիայի վարքը նրան հեռացրել է Եվրամիությունից, եւ երկիրը կկրի դրա հետեւանքները։ Այս մասին «Կատիմերինի» թերթի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 13:38 Asia/Tehran
  • Մակրոն. Թուրքիան հեռացրել է Եվրամիությունից եւ կկրի դրա հետեւանքները

Թուրքիայի վարքը նրան հեռացրել է Եվրամիությունից, եւ երկիրը կկրի դրա հետեւանքները։ Այս մասին «Կատիմերինի» թերթի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Այդուհանդերձ Ֆրանսիայի նախագահը դեմ է հարաբերությունների ամբողջական խզմանը, քանի որ Անկարան, ըստ նրա, կարեւոր գործընկեր է մնում ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսիք են ահաբեկչական սպառնալիքն ու միգրացիոն խնդիրը։ Մակրոնի խոսքով՝ ԵՄ–Թուրքիա միգրացիոն համաձայնագիրն անարդյունավետ դուրս եկավ, հատկապես Հունաստանի վրա ճնշումը նվազեցնելու մասով։ Մակրոնը հայտնել է, որ ինքը մշտական կոնտակտի մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

orer.news/