Ֆրանսիայի ռազմական բյուջեն կավելանա
https://parstoday.ir/hy/news/world-i71535-Ֆրանսիայի_ռազմական_բյուջեն_կավելանա
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ այդ երկրի ռազմական բյուջեն ավելանալու է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 07:35 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ռազմական բյուջեն կավելանա

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ այդ երկրի ռազմական բյուջեն ավելանալու է:

Ֆրանսիայի վարչապետ Էդվարդ Ֆիլիպն ասել է.«Գալիք տարի երկրի ռազմական բյուջեն ավելանալու է 1.6 միլիարդ եվրոյով, որն աննախադեպ է վերջին վեց տարիների ընթացքում»:

Նա նշել է, որ Ֆրանսիայի ռազմական բյուջեի մեծանալոտ ընթացքը շարունակվելու է նաև 2019 և 2020 թվականներին:

Անցած հուլիսին, ռազմական ծախսերի պատճառով տարաձայնություններ ծագեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և զինված ուժերի հրամանատար Պիեր Դը Վիլիեի միջև: 

Դը Վիլիեն բողոքել էր բանակի բյուջեն 850 միլիոն եվրոյով նվազեցնելու Մակրոնի նախագծի դեմ և հրաժարական էր տվել: Ռազմական բյուջեի նվազեցումը Մակրոնի ծրագրերից է պետական ծախսերը նվազեցնելու համար: