Կատալոնիայում կրքերը բորբոքվում են. «Ժողովրդավարության ընթացքը ոչ ոք չի կարող կասեցնել»
https://parstoday.ir/hy/news/world-i71571-Կատալոնիայում_կրքերը_բորբոքվում_են._Ժողովրդավարության_ընթացքը_ոչ_ոք_չի_կարող_կասեցնել
Կատալոնական խորհրդարանն անցումային ժամանակաշրջանի մասին օրենք է ընդունել, ինչն անկախության կողմնակիցների կարծիքով, իրավաբանական հիմք կհանդիսանա Իսպանիայի կազմից ինքնավար շրջանի դուրս գալու համար, հաղորդում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 13:03 Asia/Tehran
  • Կատալոնիայում կրքերը բորբոքվում են. «Ժողովրդավարության ընթացքը ոչ ոք չի կարող կասեցնել»

Կատալոնական խորհրդարանն անցումային ժամանակաշրջանի մասին օրենք է ընդունել, ինչն անկախության կողմնակիցների կարծիքով, իրավաբանական հիմք կհանդիսանա Իսպանիայի կազմից ինքնավար շրջանի դուրս գալու համար, հաղորդում է BBC-ն:

 

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե Կատալոնիայի անկախության կողմնակիցները հաղթանակ տանեն հանրաքվեի ժամանակ: Օրենքը կգործի 2 ամիս՝ մինչ խորհրդարանական հանրապետության ձեւավորման գործընթացի մեկնարկը:

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը (Ժեներալիտետը) հանրաքվեի անցկացման մասին օրենք էր ընդունել:

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի խոսքերով, հանրաքվեի անցկացման որոշումը միաձայն է ընդունվել:

galatv.am