Ֆրանսիան հայտարարել է, որ դեմ է ՀԳՀԾ-ի բանակցությունների վերսկսմանը
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերարդ Արոդն ասել է.«Փարիզը դեմ է Իրանի միջուկային հարցով 5+1 խմբի բանակցությունների վերսկսմանը»:
Արոդն ընդգծել է, որ Ֆրանսիան դեմ է ՀԳՀԾ-ի գործի վերանայման առաջարկին և համոզված է, որ պետք է նույնությամբ գործադրել ՀԳՀԾ-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Այո Լե Դերյանը նույնպես հայտարարել է, որ Փարիզին մտահոգում են ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած դիրքորոշումները:
Ժան Այո Լե Դերյան նշել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի կառավարության բացասական դիրքորշումը կարող է վտանգել 5+1 խմբի հետ Իրանի միջուկային համաձայնությունը: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ը թերի համաձայնություն է և պետք է վերանայել դրա բովանդակությունը: