Իսրայելը ջանքեր է գործադրում արգելել Պաղեստինի անդամակցությունը Զբոսաաշրջության համաշխարհային կազմակերպությանը
https://parstoday.ir/hy/news/world-i71675-Իսրայելը_ջանքեր_է_գործադրում_արգելել_Պաղեստինի_անդամակցությունը_Զբոսաաշրջության_համաշխարհային_կազմակերպությանը
Սիոնիստական ռեժիմը փորձում է արգելել ՄԱԿ-ի հետ կապված Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Պաղեստինի անդամակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2017 15:13 Asia/Tehran
  • Իսրայելը ջանքեր է գործադրում արգելել Պաղեստինի անդամակցությունը Զբոսաաշրջության համաշխարհային կազմակերպությանը

Սիոնիստական ռեժիմը փորձում է արգելել ՄԱԿ-ի հետ կապված Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Պաղեստինի անդամակցությունը:

Ինչպես հաղորդում է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հղում անելով Ջերուզալեմ Փոստ օրաթերթին, անդրադառնալով Զբոսաաշրջության համաշխարհային կազմակերպությանը Պաղեստինի կողմից ներկայացված անդամակցության դիմումին, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության խոսնակ Էմանուել Նահշունն ասել է.«Իսրայլեը օգտագործելու է բոլոր միջոցները պաղեստինցիների անդամակցությունը արգելելու համար»:

Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Պաղեստին անունով երկիր գոյություն չունի և չի կարող ընդունել նրա անդամակցությունը ՄԱԿ-ում և ցանկացած այլ միջազգային կառույցում»:

Հատկանշական է, որ Նահշունը խոստովանել է.«Եթե Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ընդունի Պաղեստինի անդամակցությունը, ապա Պաղեստինը երկրորդ անգամ կդառնա միջազգային վավեր կազմակերպության անդամ, քանի որ ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ընդունվել է Պաղեստինի անդամակցությունը»: