ԱՄՆ-ն փորձում է բանակում կիրառել միջուկային զենք
ԱՄՆ կառավարությունը փորձում է նախագիծ ներկայացնել ՝ այդ երկրի բանակում միջուկային սպառազինության գործնական կիրառման համար:
«Պոլիտիկո» ամերիկյան պարբերականի կայքէջի հաղորդմամբ՝ բանակում օգտագործվելու համար ԱՄՆ կառավարության նախատեսած միջուկային զենքը ատոմային ռումբերի համեմատությամբ, ավելի քիչ ավերիչ է: Ուստի ռազմական հրամանատարները շատ տարբերակներ են ունենալու միջուկային զենքերի կիրառման համար:
Միջուկային նոր զենքերն օժտված են արդիական տեխնոլոգիաներով և կարող են արձակվել հրթիռից կամ ինքնաթիռից:
Թրամփի կառավարության ընդդիմադիրները շեշտում են, որ այդ քայլը մեծացնելու է միջուկային զենքերի կիրառման հավանականությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի հրամանագրով պահանջել է քննարկել և վերանայել ԱՄՆ բանակի միջուկային օրենքները: