Արամ Առաջին. Քրիտոնյաները գործուն մասնակցություն պետք է ունենան Սիրիայի քաղաքական կյանքում
https://parstoday.ir/hy/news/world-i7174-Արամ_Առաջին._Քրիտոնյաները_գործուն_մասնակցություն_պետք_է_ունենան_Սիրիայի_քաղաքական_կյանքում
Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին պետք է մասնակցեն այդ երկրում բնակվող բոլոր համայնքները, այդ թվում նաև քրիստոնյա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2016 16:56 Asia/Tehran
  • Արամ Առաջին. Քրիտոնյաները գործուն մասնակցություն պետք է ունենան Սիրիայի քաղաքական կյանքում

Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին պետք է մասնակցեն այդ երկրում բնակվող բոլոր համայնքները, այդ թվում նաև քրիստոնյա:

Ժնևում սիրիական ճգնաժամի լուծման աշխատանքները համակարգող ՄԱԿ-ի ենթաքարտուղար Նիկոլաս Միշելի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի փոխանորդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը: Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:

ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջարկով տեղի ունեցած հանդիպման նպատակն է եղել իմանալ Նորին Սրբության տեսակետը ճգնաժամի լուծման գործընթացում քրիստոնյա համայնքների մասնակցության վերաբերյալ:

Ըստ Արամ Առաջինի, որպես նույն պարտավորությունները և իրավունքներն ունեցող համահավաար քաղաքացիներ, քրիտոնյաները գործուն մասնակցություն պետք է ունենան Սիրիայի քաղաքական կյանքում: Վեհափառ Հայրապետը մի քանի գործնական առաջարկություններ է արել Ժնևում տեղի ունենալիք բանակցություններում համայնքային ներկայացուցիչների մասնակցության ուղղությամբ: Ներկաները համաձայնվել են Արամ Առաջինի հետ, առաջարկել են այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակել: