Կուբա.«ԱՄՆ-ն կանխում է մեր զարգացումը»
https://parstoday.ir/hy/news/world-i71787-Կուբա._ԱՄՆ_ն_կանխում_է_մեր_զարգացումը
Կուբան ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել իր երկրի դեմ սահմանված 50-ամյա շրջափակումները, նշելով, որ դրանք կանխել են իր երկրի առաջընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2017 09:03 Asia/Tehran
  • Կուբա.«ԱՄՆ-ն կանխում է մեր զարգացումը»

Կուբան ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել իր երկրի դեմ սահմանված 50-ամյա շրջափակումները, նշելով, որ դրանք կանխել են իր երկրի առաջընթացը:

«Հիսփան Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցչությունը մի հաղորդագրությամբ ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել որոշ երկրների դեմ սահմանված կամայական, անարդար և երկարաժամկետ շրջափակումները, որոնք կանխել են այդ երկրների զարգացումը:

Հաղորդագրությունը հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կուբայի դեմ տնտեսական շրջափակումը մինչև 2018թ. սեպտեմբերի 14-ը երկարաձգելու որոշման հայտարարվելուց երկու օր անց:

Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերջ դնի Կուբայի և աշխարհի դեմ իր կամայական քաղաքականություններին:

1992 թվականից, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևեր վավերացնելով Վաշինգտոնից պահանջել է վերջ դնել Կուբայի դեմ տնտեսական շրջափակումներին:

ՄԱԿ-ի ԳԱ-ի 2016թ. նիստում, նիստին մասնակցած 193 անդամներից 191-ը համաձայնություն հայտնեցին Կուբայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշմանը և միայն ԱՄՆ-ն ու Իսրայելը դեմ քվեարկեցին:

Կուբան հայտարարել է, որ քանի դեռ շարունակվում է իր երկրի շրջափակումը, ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն բարելավվի: