Լավրով.«Սիրիայում Լիբանանի Հեզբոլլահի և Ռուսաստանի ներկայությունը օրինական է»
ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«Ռուսաստանը Սիրիայի կառավարության համաձայնությամբ է այդ երկրում պայքարում ահաբեկչության դեմ: Օրինական է նաև Սիրիայում Լիբանանի Հեզբոլլահի ներկայությունը»:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հողորդմամբ՝ երկուշաբթի օրը Ամանում հորդանանի ԱԳ նախարար Իմեն Ալ-Սաֆդիի հետ ունեցած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է. «Առանց Դամասկոսի կառավարության համաձայնության, Սիրիայում ներկայությունն անօրինական է»:
«Անընդունելի են Սիրիայում «Ալ-Նոսրա» ահաբեկչական ճակատին աջակցելու համար ամերիկյան հակաահաբեկչական կոալիցիայի ջանքերը».հավաստել է Լավրովը:
Հորդանանի ԱԳ նախարարն ասել է. «Հորդանանը ցանկանում է անվտանգությունն ու անկախությունը Սիրիա վերադարձնել: Ամանը ողջունում է Սիրիայում պատերազմի դադարեցմանն ուղղված քայլերը»: