Ամանոն հերքեց ՀԳՀԾ-ի դեմ ամերիկացի պաշտոնատարի հայտարարությունը
ԱԷՄԳ-ի գերատեսուչը հերքեց ՀԳՀԾ-ի կապակցությամբ ամերիկացի պաշտոնատարի հայտարարությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը գործակալության վճռադատ խորհրդին առընթեր անդրադառնալով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի Վիեննա կատարած ուղևորությանն, ասել է. «Նա բազմաթիվ հարցումներ ուղղեց և մենք դրանց պատասխանեցինք»:
Իրանում հարյուրավոր կասկածելի կայքերի գոյության մասին Հեյլիի հայտարարություննների կապակցությամբ Ամանոն ասել է. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը և նման զեկույց մենք չենք ստացել»:
«Գործակալությունը ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո մինչ այսօր լրացուցիչ հասանելիություն է ունեցել»,-հավելեց Ամանոն:
ԱԷՄԳ-ի գերատեսուչը երկուշաբթի օրը գործակալության վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանում հաստատեց, որ Իրանն իրագործել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր պարտավորությունները: