Ամանոն հերքեց ՀԳՀԾ-ի դեմ ամերիկացի պաշտոնատարի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i71825-Ամանոն_հերքեց_ՀԳՀԾ_ի_դեմ_ամերիկացի_պաշտոնատարի_հայտարարությունը
ԱԷՄԳ-ի գերատեսուչը հերքեց ՀԳՀԾ-ի կապակցությամբ ամերիկացի պաշտոնատարի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2017 02:58 Asia/Tehran
  • Ամանոն հերքեց ՀԳՀԾ-ի դեմ ամերիկացի պաշտոնատարի հայտարարությունը

ԱԷՄԳ-ի գերատեսուչը հերքեց ՀԳՀԾ-ի կապակցությամբ ամերիկացի պաշտոնատարի հայտարարությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը գործակալության վճռադատ խորհրդին առընթեր անդրադառնալով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի Վիեննա կատարած ուղևորությանն, ասել է. «Նա բազմաթիվ հարցումներ ուղղեց և մենք դրանց պատասխանեցինք»:

 Իրանում հարյուրավոր կասկածելի կայքերի գոյության մասին Հեյլիի  հայտարարություննների կապակցությամբ Ամանոն ասել է. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը և նման զեկույց մենք չենք ստացել»:

«Գործակալությունը ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո մինչ այսօր լրացուցիչ հասանելիություն է ունեցել»,-հավելեց Ամանոն:

ԱԷՄԳ-ի գերատեսուչը երկուշաբթի օրը գործակալության վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանում հաստատեց, որ Իրանն իրագործել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր պարտավորությունները: