ՄԱԿ-ը պահանջել է մարդու իրավունքների խախտման հարցով հետաքննություններ անցկացնել Եմենում
https://parstoday.ir/hy/news/world-i71863-ՄԱԿ_ը_պահանջել_է_մարդու_իրավունքների_խախտման_հարցով_հետաքննություններ_անցկացնել_Եմենում
Երեքշաբթի առավոտյան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը կոչ է արել մարդու իրավունքների խախտման հարցով հետաքննություններ անցկացնել Եմենում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2017 13:54 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պահանջել է մարդու իրավունքների խախտման հարցով հետաքննություններ անցկացնել Եմենում

Երեքշաբթի առավոտյան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը կոչ է արել մարդու իրավունքների խախտման հարցով հետաքննություններ անցկացնել Եմենում:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով որ ՄԱԿ-ը հաստատել է Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի իրականացված հարձակումների ընթացքում 5144 խաղաղ քաղաքացիների զոհվելու մասին լուրը, որոնց մեծ մասը զոհվել է ավիահարձակումների հետևանքով, Զեյդ Ռաադ Ալ-Հոսոյնը հավելել է.«Խնդրի պարզաբանման համար անհրաժեշտ է անցկացնել միջազգային հետաքննություններ»:

Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքերի խորհրդում ունեցած ելույթում, անդրադառնալով տարածաշրջանում Եմենի ավերածությունների հետևանքներին,  Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնն ասել է.«Եմենի պատերազմում մարդու իրավունքների խախտման վտանգը կանխելու համար գործադրվող ջանքերը բավարար չեն»:

Սա արդեն երկրորդ անգամն է, որ Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը հանդես է գալիս Եմենում մարդու իրավունքների խախտման մասին հետաքննություններ անցկացնելու կոչով: