ՄԱԿ-ը պահանջել է մարդու իրավունքների խախտման հարցով հետաքննություններ անցկացնել Եմենում
Երեքշաբթի առավոտյան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը կոչ է արել մարդու իրավունքների խախտման հարցով հետաքննություններ անցկացնել Եմենում:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով որ ՄԱԿ-ը հաստատել է Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի իրականացված հարձակումների ընթացքում 5144 խաղաղ քաղաքացիների զոհվելու մասին լուրը, որոնց մեծ մասը զոհվել է ավիահարձակումների հետևանքով, Զեյդ Ռաադ Ալ-Հոսոյնը հավելել է.«Խնդրի պարզաբանման համար անհրաժեշտ է անցկացնել միջազգային հետաքննություններ»:
Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքերի խորհրդում ունեցած ելույթում, անդրադառնալով տարածաշրջանում Եմենի ավերածությունների հետևանքներին, Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնն ասել է.«Եմենի պատերազմում մարդու իրավունքների խախտման վտանգը կանխելու համար գործադրվող ջանքերը բավարար չեն»:
Սա արդեն երկրորդ անգամն է, որ Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը հանդես է գալիս Եմենում մարդու իրավունքների խախտման մասին հետաքննություններ անցկացնելու կոչով: