ԱՄՆ-ն հակադարձել է Ռուսաստանի հետ Թուրքիայի սպառազինական գործարքին
https://parstoday.ir/hy/news/world-i71949-ԱՄՆ_ն_հակադարձել_է_Ռուսաստանի_հետ_Թուրքիայի_սպառազինական_գործարքին
ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանից «Ս-400» հրթիռներ գնելու Թուրքիայի մտադրության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2017 13:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հակադարձել է Ռուսաստանի հետ Թուրքիայի սպառազինական գործարքին

ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանից «Ս-400» հրթիռներ գնելու Թուրքիայի մտադրության կապակցությամբ:

«Թուրք խաբար» կայքի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Ս-400» հակահրթիռային համակարգ գնելու մասին բանակցություններին, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ  Հիթեր Նոերտն ասել է.«Վաշինգտոնի համար մտահոգիչ է այն, որ Թուրքիան իրոք մտադիր է նման հակամարգեր գնել»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Անկարան և Մոսկվան վճռակամ են այդ հարցում և պետք է սպասել այդ ուղղությամբ Ռուսաստանի քայլերին»: 

ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Կոժինը հայտարարել է.«Մոտ ապագայում իրականացվելու է Թուրքիայի հետ «Ս-400» հրթիռային համակարգի փոխադրման մեկուկես միլիարդ դոլարանոց համաձայնագիրը»:

Թուրքիայի արևմտյան դաշնակիցները երես թեքեցին նրանից: Իսկ այս գործարքը համարվում է Անկարայի նախաձեռնած առաջին մեծ քայլը: