ԱՄՆ-ը սպառազինում է Սիրիայի ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i71969-ԱՄՆ_ը_սպառազինում_է_Սիրիայի_ահաբեկիչներին
Բալկանյան հետազոտական մի կենտրոն բացահայտել է, որ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում ՝ Սիրիայում ահաբեկիչներին սպառազինելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2017 15:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը սպառազինում է Սիրիայի ահաբեկիչներին

Բալկանյան հետազոտական մի կենտրոն բացահայտել է, որ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում ՝ Սիրիայում ահաբեկիչներին սպառազինելու համար:

«Ալ-Ահդ» կայքի հաղորդմամբ, Բալկանյան մամուլի հետազոտական ցանցը և կազմակերպված հանցագործությունների կենտրոնի փորձագետները բացահայտել են, որ Պենտագոնն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացրել Սիրիայում ահաբեկիչների համար զենքեր գնելու համար:

Ըստ աղբյուրի, Բալկաններում և Եվրոպայի արևելքում զենքի գործարաններն անկարող են բավարարել զենքի մեծ պահանջարկը: Ուստի ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը դիմել է Ղազախստանի, Վրաստանի ու Ուկրաինայի նման երկրների:

Պենտագոնը ԱՄՆ զինված ուժերի հատուկ օպերացիայի հրամանատարության և Նյու Ջերսիի նահանգում գիտական ու ռազմական հետազոտությունների հատուկ կառույցների միջոցով   է զենքեր հայթայթում ահաբեկիչների համար: