ԱՄՆ-ում Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին առաջադրված մեղադրանքը քաղաքական քայլ է
Թուրքիայի փոխվարչապետը ԱՄՆ-ում Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին առաջադրված մեղադրանքը քաղաքական քայլ է որակել:
Թուրքիայում լույս տեսնող «Միլլիեթ» թերթի ինտերնետային կայքի փոխանցմամբ, Թուրքիայի փոխվարչապետ՝ Բեկիր Բոզդաղը հինգշաբթի օրը ԱՄՆ-ում Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի դատական գործի մասին ասել է.«ԱՄՆ դատական համակարգը գտնվում է Ֆեթուլահ Գյուլենի FETO կազմակերպության ազդեցության ներքո, որը կանգնած է 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետևում»։
«Ամերիկյան դատական համակարգը գտնվում է FETO -ի ազդեցության տակ։ Ռեզա Զարաբի (Ծագումով Իրանից թուրք ձեռնարկատեր) գործն ունի քաղաքական շարժառիթներ։ Եթե Ձեր երկրում օրենքները պահպանվում են, ապա Ձեզ մոտ պետք է նրա մեղքի ապացույցներ լինեն», - ընդգծել է նա։
ԱՄՆ դատախազության մեղադրականում նշվում է, որ նախկին նախարարն աջակցել է Իրանին, որպեսզի վերջինս կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները: Այս հարցը լարվածություններ է առաջացրել Վաշինգտոնի և Անկարայի միջև: