Փարիզում դանակահարման փորձ է իրականացվել զինվորականի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i72113-Փարիզում_դանակահարման_փորձ_է_իրականացվել_զինվորականի_նկատմամբ
Ֆրանսիայի ոստիկանությունը տեղեկացրել է ձերբակալվածի մասին, ով փորձում էր դանակահարել մի զինվորականի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2017 12:53 Asia/Tehran
  • Փարիզում դանակահարման փորձ է իրականացվել զինվորականի նկատմամբ

Ֆրանսիայի ոստիկանությունը տեղեկացրել է ձերբակալվածի մասին, ով փորձում էր դանակահարել մի զինվորականի:

«Ֆրանս պրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտարարել է, որ նախահարձակն ուրբաթ օրը Փարիզի կենտրոնական «Շատլե լեզալի» մետրոյում դանակահարել է «Սանտինել» գործողության մի անդամի:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար՝ Ֆլորանս Պարլին հայտնել է, որ նախահարձակ մարդու ինքնությունը դեռևս չի պարզվել:

Ֆրանսիայի ոստիկանության տեղեկացմամբ՝ հարձակումն իրականացվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռագրով:

Սա 2015 թվականի հունվարի ահաբեկչական հարձակումներին հաջորդող «Սանտինելի» գործողության անդամների դեմ 7-րդ հարձակումն է: