Ամերիկացի պաշտոնյան «անիմաստ» է որակել ՀԳՀԾ-ից դուրս գալը
https://parstoday.ir/hy/news/world-i72207-Ամերիկացի_պաշտոնյան_անիմաստ_է_որակել_ՀԳՀԾ_ից_դուրս_գալը
ՀԳՀԾ-ում ԱՄՆ բանագնաց թիմի անդամն ասել է.«Նրանք, ովքեր վերջերս են մտածել միջուկային համաձայնությունը խափանելու մասին, պետք է իմաման, որ դա լինելու է ոչ-դիվանագիտական ու անիմաստ քայլ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 14:23 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնյան «անիմաստ» է որակել ՀԳՀԾ-ից դուրս գալը

ՀԳՀԾ-ում ԱՄՆ բանագնաց թիմի անդամն ասել է.«Նրանք, ովքեր վերջերս են մտածել միջուկային համաձայնությունը խափանելու մասին, պետք է իմաման, որ դա լինելու է ոչ-դիվանագիտական ու անիմաստ քայլ»:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ թվիթերյան գրառմամբ, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին ԱՄՆ-ի պետայրերի վերջին հայտարարություններին, Ռիչարդ Նաֆիուն նշել է.«Ցանկացած այլ լավ համաձայնություն կարող է ունենալ թերություններ, սակայն դրանք այնքան մահաբեր չեն կարող լինել, որպեսզի արդարացնեն համաձայնությունից դուրս գալու որոշումը»:

«Վաշինգտոնը շատ փաստեր ունի ՝ վստահանալու համար, որ Իրանը չի կեղծում: Դա իրողություն է, որի կապակցությամբ խոստավոնել են նույնիսկ միջուկային գործարքի ընդդիմադիրները». հավաստել է ամերիկացի դիվանագետը:

Նաֆիուն Սպիտակ տան պետայրերին խորհուրդ է տվել հայտարարություններ անելու փոխարեն, փորձել ՀԳՀԾ-ի մյուս կողմերի հետ բանակցել, քանի որ Իրանը երբեք պատրաստ չի լինելու սպառնալիքով ու պատժամիջոցներով կրկին նստել բանակցության սեղանի շուրջ: