Ֆրանսիական ոստիկանությունը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Սեպտեմբեր 17, 2017 12:39 Asia/Tehran
Ֆրանսիայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը նախազգուշացրել է ողջ Եվրոպայի երկաթուղիներում ահաբեկչությունների վտանգի, ինչպես նաև մի շարք անտառային հրդեհներ կազմակերպելու և սննդամթերքը թունավորելու ահաբեկիչների պլանների մասին։
Այս մասին հայտնում է Le Parisien-ը՝ հղում անելով գերատեսչության գաղտնի փաստաթղթին, որը հայտնվել է իր տրամադրության տակ։
Վարչության 7 էջանոց զեկույցը, պարբերականի հաղորդմամբ, պատրաստվել էր սեպտեմբերի սկզբին։
Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիայում ահաբեկչությունների իրականացման հավանականությունը մնում է շատ բարձր, և այդ իսկ պատճառով իրավապահները ծրագրում են վերանայել հակաահաբեկչական պլանը՝ հաշվի առնելով նոր իրողությունները։
1in.am
Պիտակ