Բանակցությունը Կորեական թերակղզում տիրող ճգնաժամի միակ ելքն է
Պենտագոնի նախկին պաշտոնյան ընդգծել է,որ մոտալուտ աղետը կանխելու միակ ելքը ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ուղղակի բանակցությունների սկսումն է:
Վաշինգտոնից ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Մալոֆը Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Ներկա պայմաններում Կորեական թերակղզու իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար տրամաբանական ելքը բանակցությունն է»:
Քաղաքական հարցերի փորձագետն զգուշացնելով ցանկացած այլ տարբերակի հետևանքների կապակցությամբ ընդգծել է.«Ռազմական հավանական քայլը աղետաբեր կլինի»:
«Հյուսիսային Կորեայի առաջնորդ՝ Կիմ Չեն Ընը ցանկանում է ուժային լծակ ունենալ,որպեսզի դրանով կարողանա կանխել պատժամիջոցների սահմանման ճանապարհով իր իշխանության տապալումը», ասել է ամերիկացի փորձագետը:
Մայքլ Մալոֆն ընդգծել է.«Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերի շարունակումը կանխելու նպատակով այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները,որոնք Փխենյանը անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի թշնամական քաղաքականություններից պաշտպանվելու համար, ձախողել են»: