Նոր վիրուսը կարող է 10 վարկյանում վարակել հեռախոսները Bluetooth¬ի միջոցով
«Armis Labs» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր համակարգչային վիրուս, որն ի վիճակի է վարակել սմարթֆոններն ու այլ սարքավորումները` միացված Bluetooth¬ին:
Հաղորդվում է, որ սարքավորումները կոտրելու նոր մեթոդը կրում է «BlueBorne» անվանումը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է life.ruն, փորձագետները կարծում են, որ այն նույնքան վտանգավոր է, որքան WannaCryը, որը 1 մլրդ դոլարի վնաս հասցրեց: Աշխարհում այդ վիրուսով վարակվել էր 300 հազար համակարգիչ: Այս նոր վիրուսի վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն գործում է աննկատ: Օպերացիոն համակարգերի խոշոր արտադրողներն արդեն քայլեր են ձեռնարկում համակարգերի խոցելիությունը նվազեցնելու համար: Appleը հայտարարել է, որ iOS 10ի և ավելի նոր համակարգերի համար այս վիրուսը վտանգ չի ներկայացնում, Windowsում և Googleում համակարգերը թարմացվում են: Վիրուսը մեծ վտանգ է ներկայացնում Linuxի համար, քանի որ այդ հարթակում աշխատում են բազմաթիվ սարքավորումներ:
Armenpress.am