ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կող է կազմակերպությունում բարեփոխումների անցկացմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ բյուրոկրատիան կազմակերպության գլխավոր խնդիրն է: Նա ողջունել է կազմակերպության կառույցի բարեփոխումը:
Նյու Յորքից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի անվտանգությանը և կառավարման բարեփոխմանը նվիրված նիստում շնորհակալություն հայտնելով նստաշրջանին տարբեր երկրների ղեկավարների մասնակցության ու նաև այդ կազմակերպության կառույցի բարեփոխման հանդեպ ցուցաբերած հովանավորության կապակցությամբ, ասել է. «Չպետք է մոռանանք, որ այստեղ հավաքվել ենք այն պատճառով, որ ցանկանում ենք ծառայել չքավորությունից ու խտրականությունից տառապող մարդկանց և բարեփոխումը կարևոր է նրանց պատճառով»:
«Մենք փոփոխություններ ենք անում ՄԱԿ-ի խաղաղության ու անվտանգության հետ կապված կառույցներում, որպեսզի կանխարգելման հարցում ուժեղ լինենք, միջնորդության ժամանակ վարպետորեն ու արագ աշխատենք և խաղաղարարական գործողություններում ազդեցիկ կերպով հանդես գանք»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գութերեշը հավելել է. «ՄԱԿ-ը որոշումների կայացումը պետք է վստահի նրանց ովքեր ներկա են ասպարեզում, ոչ թե նստած են իրենց գրասենյակներում»:
Աշխարհի 128 երկրների ներկայացուցիչներ երկուշաբթի օրը ստորագրեցին ՄԱԿ-ի կառույցը բարեփոխելու նախագիծը: