142 երկրներ համաձայնեցին աջակցել ՄԱԿ-ի բարենորոգմանը
https://parstoday.ir/hy/news/world-i72411-142_երկրներ_համաձայնեցին_աջակցել_ՄԱԿ_ի_բարենորոգմանը
ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, ինչպես նաեւ եւս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց օգնության մասին եւ կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերիշին կոչ են արել գլխավորելու բարենորոգումը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 06:47 Asia/Tehran
  • 142 երկրներ համաձայնեցին աջակցել ՄԱԿ-ի բարենորոգմանը

ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, ինչպես նաեւ եւս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց օգնության մասին եւ կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերիշին կոչ են արել գլխավորելու բարենորոգումը:

10 կետից բաղկացած փաստաթղթի տեքստը զետեղված Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը: «Մենք աջակցում ենք գլխավոր քարտուղարին ՄԱԿ-­ի համակարգում կոնկրետ փովոխությունների իրականացման գործում, որոնք նպատակամղված են հումանիտար օգնության, զարգացման եւ խաղաղ նախաձեռնությունների օժանդակման հարցերի գծով վերջինիս աշխատանքի համակարգման բարելավմանը»,­ նշված Է փաստաթղթի կետերից մեկում: Սեպտեմբերի 18­ին ԱՄՆ-­ի նախաձեռնությամբ կայացել Է բարձր մակարդակի նիստ՝ նվիրված ՄԱԿ­-ի բարենորոգմանը: Նիստին մասնակցել Է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն աջակցություն Է հայտնել կազմակերպության բարենորոգման բնագավառում գլխավոր քարտուղարի ջանքերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»­ը:

Armenpress.am